Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Career City Fest 2024-ին Իդրամն ու IDBank-ը կունենան իրենց տարբերվող ու նարնջագույն տաղավարները։ Կարիերայի քաղաքում այս տարի նույնպես երկու օր շարունակ՝ ապրիլի 27-28-ին, դուք ունեք անկրկնելի հնարավորություն ծանոթանալու Իդրամի և IDBank-ի կորպորատիվ մշակույթին և իհարկե՝ թափուր հաստիքներին։
Տաղավարներում դուք ոչ միայն կմասնակցեք տարբեր վիկտորինաների և կշահեք նվերներ, այլ որ շատ ավելի կարևոր է՝ հնարավորություն կունենաք շփվելու անմիջապես Մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակիցների ու ղեկավարների հետ, նրանց ուղղել հարցեր և ստանալ արժեքավոր խորհուրդներ ձեր կարիերայի համար։
Ի դեպ, CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար։
Նշվում է՝ թե՛ Իդրամը, թե՛ IDBank-ը մեծապես կարևորում են իրենց աշխատակիցների համար լիարժեք ու հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը և, իհարկե, առաջարկում են արտոնությունների մի ամբողջ փաթեթ։ Բացի այդ, անչափ կարևոր է աշխատակիցների մասնագիտական աճը, ու լինելով IDBank-ի կամ Իդրամի աշխատակից՝ կունենաք վերապատրաստման և մասնագիտական աճի մեծ հնարավորություններ։
Եվ, այսպես, Իդրամն ու IDBank-ը սպասում են հանրությանն իրենց տաղավարներում, որ միասին բացահայտեն մասնագիտական նոր հնարավորություններով լի աշխարհը։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում